ՊՍԺ-ում գիտեն, թե ում շնորհիվ Մբապեին կարող են պահել Փարիզում

Զինեդին Զիդանը շարունակում է մնալ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն, այս մասին հայտնում է France Bleu-ի լրագրող Ֆաբրիս Հոքինսը:

Նրա խոսքով՝ փարիզյան ակումբի ղեկավարության որոշ անդամներ կարծում են, որ Զիդանի նշանակումը կօգնի Կիլիան Մբապեին համոզել մնալ թիմում։

23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ինքը` ֆուտբոլիստը, դեռևս երկմտանքի մեջ է: Սակայն առայժմ հակված է Մադրիդի կողմը: