Լավ է, որ Այնտրախտը համեստ թիմ է, այլապես կարող էինք բաց թողնել 3 կամ 4 գնդակ. Միրամոնտես

«Բարսելոնայի» վաղ ժամանակների ֆուտբոլիստ Լուիս Սուարես Միրամոնտեսը քննադատել է կատալոնական ակումբին Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղի համար, գրում է As-ը:

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի հանդիպումը թիմերի միջև ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

«Լավ է, որ «Այնտրախտը» համեստ թիմ է, այլապես մենք կարող էինք բաց թողնել երեք-չորս գնդակ:

«Բարսելոնան» անբացատրելի հանդիպում անցկացրեց, ոչինչ չստացվեց: Այս տխուր խաղում ես չտեսա մեկին, ով ինչ-որ կերպ կարձագանքի։

Բացի այն, որ նա [Բարսելոնան] չի վազում խաղադաշտում, նա նաև չի խաղում, և դա շատ լուրջ է»,- ասել է 1960 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը: