Չեֆերինը խոսել է Եվրոպայի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու հավանականության մասին

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է 2028 և 2032 թվականներին Եվրոպայի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու հայտի մասին:

«Իրավիճակը փոխվում է օրեցօր, ժամ առ ժամ։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել։ Մենք դրա մասին անընդհատ խոսում ենք։ Շուտով դուք պատասխան կստանաք»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում «РИА Новости Спорт»-ը:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն դադարեցրել են ռուսական ակումբների և Ռուսաստանի հավաքականի այս մրցաշրջանում բոլոր միջազգային մրցաշարերի մասնակցությունը։

Դրա պատճառով «Սպարտակը» չշարունակեց ելույթները Եվրոպա լիգայում, իսկ Ռուսաստանը չմասնակցեց Քաթար 2022-ի համար որակավորման հանդիպումներին: