Բրազիլիայի հավաքականը ցանկանում է Գվարդիոլային նշանակել գլխավոր մարզիչ

Բրազիլիայի հավաքականը ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Պեպ Գվարդիոլային, հայտնում է Marca-ն:

Տեղի ֆուտբոլի ֆեդերացիան (CBF) «Մանչեսթեր Սիթիի» մարզչին համարում է Տիտային փոխարինելու իդեալական թեկնածու: Տիտեն հեռանալու է 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։

Ֆեդերացիան արդեն կապ է հաստատել իսպանացի մասնագետի եղբոր ու գործակալ Պերե Գվարդիոլայի հետ։

Պեպին առաջարկվում է պայմանագիր մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը ներառյալ՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով՝ հարկերը հանած։ Ֆեդերացիան հավատում է, որ կարող է համաձայնության հասնել Գվարդիոլայի հետ: