Մոուրինյո. Այդ հաշիվն այլևս չի կրկնվի

«Ռոմայի» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրագրողների հետ կիսվել է նորվեգական «Բոդե Գլիմտի» հետ Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջիկա հանդիպումներից իր սպասելիքներով, hհայտնում է Football Italia-ն:

Մոուրինյոն ասել է, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները մեծ հարգանքով են վերաբերվում նորվեգական թիմին, որն արդեն ապացուցել է իր ուժը։ Ժոզեն նշել է, որ «Բոդե Գլիմտի» հետ խմբային փուլում գրանցված 1:6-ն այլևս չի կրկնվի, քանի որ հռոմեական ակումբը փոխվել է և շատ ավելի ուժեղացել։ Այն ժամանան հռոմեացիները զգոն չէին մոտեցել հանդիպմանը, ինչի համար ծանր պատժվեցին:

Պորտուգալացի մասնագետը հավելել է, որ ակնկալում է դուրս գալ կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք, որ «Բոդե Գլիմտ»-«Ռոմա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին: