Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան կտեղաղափոխվի «Նապոլի», հայտնում է Corriere dello Sport-ը։
Բաթումի «Դինամոյի» վինգերը որոշել է տեղափոխվել նեապոլիտանական ակումբ. վերջինիս դուր է գալիս Իտալիան:
«Նապոլին» պատրաստ է վրացի ֆուտբոլիստի համար վճարել 8 միլիոն եվրո։ Գործարքի գրեթե բոլոր մանրամասները համաձայնեցված են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը պայմանավորվել են 5 տարվա պայմանագիր՝ 1,1 մլն եվրո աշխատավարձով։
Կվարացխելիան հայտնի է դարձել ռուսական «Ռուբինի» կազմում իր ելույթներով: