Կիմիխ. Դա դեռ լավ է, որ Բավարիան պարտվեց 0:1 հաշվով

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ջոշուա Կիմիխը գոհ է, որ «Բավարիան» Չեմպիոնների լիգայում պարտվել է ընդամենը 0:1 հաշվով:

Մյունխենյան թիմը հյուրընկալվելիս 1/4 եզրափակչի առաջին խաղում պարտվեց «Վիլյառեալին»:

«Առաջին խաղակեսում մենք ընդհանրապես չմտանք խաղի մեջ: Ընդմիջումից հետո նրանք սկսեցին ավելի շատ ռիսկի դիմել, իսկ հետո ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից։

Պետք է անկեղծ լինենք և խոստովանենք, որ դեռ լավ է, որ հեռանում ենք այստեղից միայն 0:1 հաշվով պարտությամբ», «Բավարիայի» կիսապաշտպանի խոսքերն է հաղորդում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: