Կզարմանամ, եթե «Ոսկե գնդակի» վրա նրա անունը չփորագրվի. Ֆերդինանդ

Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը Կարիմ Բենզեմային համարում է «Ոսկե գնդակի» ֆավորիտ։

Ֆերդինանդը նման կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի «Չելսի» – «Ռեալ Մադրիդ» (1:3) խաղում ֆրանսիացու հեթ-տրիկից հետո։

«Ես կզարմանամ, եթե Բենզեմայի անունը չփորագրվի «Ոսկե գնդակի» վրա: Նա կախարդական էր խաղում: Նա հիանալի էր ՊՍԺ-ի դեմ խաղում, որտեղ հեթ-տրիկի հեղինակ դարձավ և նույնը արեց «Չելսիի դեմ» խաղում։

Այս մարդն է որոշում հանդիպումների ելքերը: Կարիմը լավ օգտագործեց իր պահերը: Սա վարպետության դաս էր»,- ասել է Ֆերդինանդը BT Sport-ի եթերում: