«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ուեյն Ռունիին և Ջեյմի Կարագերին նախանձներ է անվանել, հայտնում է Metro-ն:
Շուտով Ռունին սոցցանցերում լուսանկար է հրապարակել Ջեյմի Կարագերի հետ Sky Sports ստուդիայից, որտեղ քննարկվել է այս թեման։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը հայտարարել էր, որ պորտուգալացին «նույն խաղացողը չէ, ինչ նախորդ տարիներին»։
«Երկու նախանձներ 👀»,- գրել է Կրիշտիանուն հրապարակման մեկնաբանությունում։
Նշենք, որ Կարագերը նույնպես պարբերաբար քննադատում է Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: