Չավի. Մենք ունենք ֆուտբոլիստ ապագա 10 և ավելի տարիների համար

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հաստատել է, որ Ռոնալդ Արաուխոն շուտով կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ, փոխանցում է As-ը:

Ուրա՞խ եք, որ Արաուխոն կերկարաձգի պայմանագիրը:

-Սա «Բարսելոնային» երաշխիք է տալիս: Մենք կենտրոնական պաշտպան ունենք ապագա 10 և ավելի տարների համար: Այս մակարդակի կենտրոնական պաշտպաններն ընդամենը մի քանիսն են: Նա ավելի ու ավելի լավ է գործում գնդակը խլելու ժամանակ:

Արաուխոն համեստ, նվիրված և աշխատասեր տղա է։ «Բարսելոնայում» մնալը նրա համար ճիշտ որոշում է:

Ի՞նչ զգացողություններ ունեք Ուսման Դեմբելեի ապագայի վերաբերյալ:

«Նա շատ կարևոր է մեր խաղի համար: Հուսով եմ՝ նա կորոշի մնալ։ Եթե ​​հաջորդ մրցաշրջանում նրան ունենանք, ապա ավելի ուժեղ թիմ կլինենք»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչը։

Հաղորդվում էր, որ Արաուխոյի նոր պայմանագիրը Բարսայի հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականը: