Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի «Չելսիի» դեմ պատասխան հանդիպումը։
1/4 եզրափակչի առաջին խաղի 14-րդ րոպեին բրազիլացին կոպիտ խաղաց լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Կայ Հավերցի նկատմամբ և զգուշացվեց դեղին քարտով։
Դեղին քարտերի առավելագույն քանակը լրացնելու պատճառով Միլիտաոն չի մասնակցի ապրիլի 12-ին «Սանտիագո Բեռնաբեուում» կայանալիք 2-րդ խաղին: