Վիլյառեալն ընդհատեց Բավարիայի 30 խաղ ձգվող շարքը

2019 թվականից ի վեր առաջին անգամ «Բավարիան» գոլ չի խփել Չեմպիոնների լիգայի խաղում։

Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը մրցաշարի 1/4 եզրափակչի առաջին խաղում պարտվեց «Վիլյառեալին» 0:1 հաշվով:

Այսպիսով, ընդհատվեց «Բավարիայի» Չեմպիոնների լիգայի 30 անընդմեջ հանդիպումների շարքը, որոնցում մյունխենցիները նվազագույնը մեկ խփած գոլով աչքի էին ընկել, հայտնում է Opta-ն:

Վերջին անգամ «Բավարիան» մրցաշարում գոլ չի խփել 2019 թվականի փետրվարին` «Լիվերպուլի» դեմ խաղում: