Բենզեման դարձավ առաջին ֆրանսիացին որը նման արդյունք է գրանցում ՉԼ-ում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հեթ-տրիկի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Չելսիի» դեմ առաջին խաղում (3:1)՝ խփելով 9-րդ, 10-րդ և 11-րդ գոլերը ընթացիկ մրցաշարում։

34-ամյա հարձակվողը դարձավ առաջին ֆրանսիացին, որը նվազագույնը 10 գոլ է խփել Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում:

Հաշվի առնելով Չեմպիոնների գավաթը, Բենզեման դարձավ երկրորդ ֆրանսիացին, որը նման ցուցանիշ է գրանցում: 1958/59 մրցաշրջանում Ժուստ Ֆոնտենը խփել է 10 գոլ, հայտնում է Opta-ն: