Կլոպը մեկնաբանել է Հոլանդի հնարավոր տեղափոխությունը Լիվերպուլ

Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխությունը «Լիվերպուլ»։

«Մենք նույնիսկ չենք փորձի պայմանագիր կնքել Հոլանդի հետ: Այն գումարները, որոնք հայտնվում են լրատվամիջոցներում, ուղղակի աներևակայելի են թվում։

Մենք չենք ներգրավվելու այս տրանսֆերի մեջ, ոչ մի շանս չկա։ Անկեղծ ասած, ես նույնիսկ նման տրանսֆերներ չեմ ուզում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Transfermarkt-ը 21-ամյա նորվեգացու տրանսֆերային արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։