Հնարավոր է, որ նա 21-րդ դարում ֆուտբոլի կորցրած ամենամեծ տաղանդն է. Գուերա

«Լիլի» խաղացող Հաթեմ Բեն Արֆայի նախկին գործակալ Ֆրեդերիկ Գուերան ասել է, որ Հաթեմիին համարում է 21-րդ դարում ձախողած ամենատաղանդավոր խաղացողը:

«Նրան միշտ ասում էին իր իրավունքների մասին, բայց ոչ երբեք իր պարտականությունների մասին։ Երբ ես նկատեցի նրան և այն փաստը, որ նրա ծնողները վստահում էին ինձ, ես համոզվեցի, որ ունեմ խաղացող, ով կնվաճի «Ոսկե գնդակը», այդպիսին էր նրա տաղանդը։

Դա մնում է մեծ կորուստ, նա հավանաբար 21-րդ դարում ֆուտբոլի ամենամեծ կորցրած տաղանդն է: Թեև այժմ Բեն Արֆան 35 տարեկան է, բայց նա ամբողջ կյանքում կլինի 17: Նա երեխա է.»,- ասել է Գուերան RMC Sport-ին տված հարցազրույցում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ օրերս ֆուտբոլիստը սկանդալի մեջ է հյտնվել թիմակիցների ու մարզչի հետ, ինչից հետո նրան որակազրկել են հանդիպումներին մասնակցելուց։