Ալկարաս. Ես պատրաստ եմ դրան և չեմ վախենում դա բացահայտ ասել

«Մայամիի մասթերսի» հաղթող Կառլոս Ալկարասը պատասխանել է՝ պատրա՞ստ է հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարում։

«Ես կասեի, որ պատրաստ եմ։ Ես վստահ եմ ինձ վրա և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորեն։ Միգուցե ոչ «Ռոլան Գարոսում», բայց ես զգում եմ, որ կարող եմ հաղթել «Մեծ սաղավարտ» այս տարի: Եվ ես չեմ վախենում այդ մասին բացահայտ խոսել։

Հասկանում եմ, որ պետք է պայքարեմ լավագույնների հետ՝ Ռաֆայի, Մեդվեդևի, Ցիցիպասի, Զվերևի, Ջոկովիչի։ Նրանք թոփեր են և ֆավորիտներ, բայց ես զգում եմ, որ պատրաստ եմ ավելիին, թեև չես կարող կռահել: Նույնը` վարկանիշի առաջին հորիզոնականի դեպքում: Պարզապես հուսով եմ, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ», 18-ամյա իսպանացու խոսքերն է հայտնում Marca-ն: