Մանեն կրկնել է Ռոնալդուի արդյունավետությունը Չեմպիոնների լիգայում

«Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն վերջին տարիներին արդյուանվետ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում:

Նախօրեին սենեգալցին գոլի հեղինակ էր դարձել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ առաջին խաղում (3:1):

Գոլը 29-ամյա վինգերի համար 13-րդն էր փլեյ-օֆֆում 2017/18 մրցաշրջանում մերսիսայդյան ակումբի կազմում այս մրցաշարում իր նորամուտից հետո:

Վերջին հինգ տարիների ընթացքում միայն Կրիշտիանու Ռոնալդուն է նույնքան գոլ խփել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Լիոնել Մեսսին ու Ռոբերտ Լևանդովսկին ունեն 12-ական գոլ, Մոհամեդ Սալահը՝ 11, Կարիմ Բենզեման՝ 10, հայտնում է DaveOCKOP-ի թվիթերյան էջը: