Յուվենտուսը տնային հանդիպումների հակառեկորդ է սահմանել

Թուրինի «Յուվենտուսն» անցկացնում է իր վատագույն մրցաշրջանը պատմության մեջ՝ Ա Սերիայի տնային հանդիպումների արդյունքներով:

Թուրինցիները տանը անցկացրել են 16 հանդիպում, որոնցում վաստակել են 30 միավոր (9 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 4 պարտություն)։ Այսպիսով, նույնիսկ մնացած բոլոր տնային հանդիպումների հաջող ելքի դեպքում, թիմը կթարմացնի սեփական հակառեկորդը մեկ մրցաշրջանում «Ալյանց» մարզադաշտում հավաքած միավորների ցուցանիշով:

Նախորդ հակառեկորդը թվագրվում է նախորդ մրցաշրջանում: Սեփական պատերի ներքո «Ծեր սինյորան» 44 միավոր էրվաստակել Իտալիայի առաջնությունում։ Այդ տարի թիմը գլխավորում էր Անդրեա Պիրլոն։ Լիգայի ընթացիկ խաղարկությունում «Յուվեն» կկարողանա իր մարզադաշտում վաստակել 39 միավորից ոչ ավելի: