📷 1/4 եզրափակիչը մեկնարկում է․ Ինչ դիտել այսօր

Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ հուլիսի 2-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։

Այսօր մեկնարկում է Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչը․ կկայանա երկու հանդիպում․

Շվեյցարիա-Իսպանիա․ 20:00

Առաջին հայացքից թվում է, որ ֆավորիտն ակնհայտ է՝ Իսպանիայի հավաքականը։ Սակայն, չմոռանանք, որ այս Եվրոյի գլխավոր բացահայտումներից մեկը՝ Շվեյցարիայի հավաքականը, 1/8 եզրափակչում հետագա պայքարից դուրս թողեց ԱԱ գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին, այն էլ՝ գերարդյունավետ խաղում։ Այնպես որ, իսպանացիների համար այսօր այդքան էլ հեշտ չի լինելու, իսկ ալպյան երկրի ներկայացուցիչներից արդեն ամեն ինչ սպասելի է․․․

Բելգիա-Իտալիա․ 23:00

Մինի եզրափակիչ․ արդեն այս փուլում միմյանց կհանդիպեն այս մրցաշարի գլխավոր ֆավորիտներից երկուսը։ Թիմեր, որոնք հրաշալի մարզավիճակում են, թիմեր, որոնցից յուրաքանչյուրն արժանի է չեմպիոնի կոչմանը․․․ Ցավոք, արդեն այսօր մենք հրաժեշտ կտանք այս Եվրոյի ամենավառ հավաքականներից մեկին։ Շանսերը հավասար են, իսկապես, դժվար է կանխատեսել, թե որ թիմն է այս զույգում ֆավորիտ, այնպես որ՝ թող հաղթի ուժեղագույնը․․․

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: