Մբապեն կտեղափոխվի Ռեալ, իսկ Հոլանդի տրանսֆերը Բարսելոնա անհնար է. Տեբաս

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերների մասին։

«Ինձ թվում է, որ Դեմբելեն չի մնա Լա Լիգայում. Մբապեն, եթե չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, կգնա Պրեմիեր լիգա կամ Լա լիգա։ Կարծում եմ՝ նա կլինի «Ռեալում». Այդպիսին է իմ զգացումը։

Հոլանդի տեղափոխությունը «Բարսա» անհնար է», Տեբասի խոսքերն է փոխանցում Marca-ն։