Ամեն տարի նույն բանն է. Փողերը չեն հաղթում ֆուտբոլում. Սիլվա

«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան մեկնաբանել է ՊՍԺ-ի կրած պարտությունը Մադրիդի «Ռեալից» Չեմպիոնների լիգայում, փոխանցում է Foot Mercato-ն:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում փարիզցիները սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեցին մադրիդցիներին, սակայն պատասխան խաղում պարտվեցին 1-3 հաշվով:

«Անպատկերացնելի և պարզապես աներևակայելի պարտություն մեզ՝ ՊՍԺ-ի երկրպագուների համար:

Ամեն տարի նույն բանը. Թիմը ավելացնելու բան ունի, բայց դուք չեք կարող շատ փոփոխություններ անել: Ֆուտբոլում ամեն անգամ զրոյից սկսելն անընդունելի է։

ՊՍԺ-ն շատ փող ունի, բայց փողը ֆուտբոլում չի հաղթում: Այդպես տիտղոսներ չեն նվաճում։

Ֆրանսիայում ակումբը հաղթում է հնարավոր ամեն ինչ, բայց այնտեղ դա ոչինչ չի նշանակում։ Պետք է հաղթել Չեմպիոնների լիգայում, բայց դրան հասնելն այնքան էլ հեշտ չէ»,- ասել է փարիզցիների նախկին ավագը։

Բրազիլացին ՊՍԺ-ից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով 2020 թվականի ամռանը։ Նա տեղափոխվեց «Չելսի», որի հետ առաջին մրցաշրջանում նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։