🎥 Լեյքերսը չի մասնակցի NBA-ի փլեյ-օֆֆին

«Լոս Անջելես Լեյքերսն» այս մրցաշրջանում չի խաղա NBA-ի փլեյ-օֆֆում կամ փլեյ-ինում: Դա պարզ դարձավ կանոնավոր առաջնությունում «Լեյքերսի» հերթական պարտությունից հետո։

Վնասվածք ստացած Լեբրոն Ջեյմսի բացակայության պայմաններում «Լեյքերսը» պարտվել է կանոնավոր առաջնության վաղաժամ հաղթող «Ֆենիքս Սանսին»՝ 110:121:

Հաղթողների 32 միավորով վաստակեց Դևին Բուկերը։ Պարտվողների կազմում 28 միավոր է վաստակել Ռասել Ուեսթբրուկը։

«Սան Անտոնիո Սփըրսը» հաղթեց «Դենվեր Նագեթսին» (116:97) և գրավեց Արևմտյան կոնֆերենցիայի 10-րդ տեղը: «Լեյքերսը» 11-րդ հորիզոնականում է և հաստատ ավելի բարձր չի բարձրանա։