ՖԻՖԱ-ն կարող է նոր կանոններ հաստատել ԱԱ-2022-ի հանդիպումների համար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) դիտարկում է հանդիպումներում լրացուցիչ ժամանակի ավելացման տարբերակը, հայտնում է Calcio Finanza-ն։

Ըստ աղբյուրի՝ այս գաղափարը քննարկել է կազմակերպության ղեկավար Ջանի Ինֆանտինոն՝ Իտալիա կատարած այցի ժամանակ։

Սպասվում է, որ հանդիպումների ընդհանուր ժամանակը կարող է գերազանցել միջինը 100 րոպեն։ Նոր կանոնները կարող են վերաբերել 2022 թվականի Աշխարհի առաջնությանը, սակայն դա պահանջում է Միջազգային ֆուտբոլային ասոցիացիայի խորհրդի (IFAB) հաստատումը:

Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։