Ալ-Խելաիֆի. Մենք ՊՍԺ-ն գնել ենք 70 մլն եվրոյով

«Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին The Athletic-ին տված հարցազրույցում քննարկել է այն արժեքները, որը ակումբը ձեռք է բերել քաթարյան ներդրումներից:

«Մեզ համար ՊՍԺ գալը նման էր փոքր բիզնեսի գնմանը, որը փող էր կրցնում, ուստի մենք պետք է ներդնեինք գումարներ: Մենք ՊՍԺ-ն գնեցինք 70 միլիոն եվրոյով. Այժմ ակումբը շատ անգամ ավելի թանկ արժե, և մենք հսկայական առաջարկներ ենք ստացել՝ դրա գնման վերաբերյալ»,- ասել է ՊՍԺ-ի նախագահը։

Նա նշել է, որ ակումբի գնումը շատ նոր բաներ բերեց եվրոպական ֆուտբոլին։

«Սա ցույց է տալիս, որ սա ներդրումային ծրագիր է։ Մենք արժեք ենք ավելացրել եվրոպական ֆուտբոլին` գումար ծախսելով ՊՍԺ-ի վրա»,- ասել է Ալ-Խելաիֆին: