Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Չելսիի» դեմ խաղից առաջ կարճ հարցազրույց է տվել։
«Ես շատ տիտղոսներ եմ նվաճել, բայց Չեմպիոնների լիգան ակումբային ֆուտբոլի ամենակարևոր նպատակն է, և այն դեռ ինձ չի հասել: Իհարկե, հաղթանակն ինձ համար յուրահատուկ իրադարձություն կլիներ։ Մինչ կարիերայիս ավարտը դեռ ժամանակ ունեմ։ Ես կհետևեմ իմ երազանքին»,- ասել է բելգիացին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։
«Չելսիի» հետ Կուրտուան նվաճեցլ է Պրեմիեր լիգայի երկու տիտղոս, ինչպես նաև Անգլիայի գավաթը և լիգայի գավաթը:
Հիշեցնենք, որ 2012-ից 2018 թվականներին բելգիացին խաղում էր լոնդոնյան ակումբի կազմում: