Յուվենտուսի և Ինտերի ֆուտբոլիստները վիճաբանություն են ունեցել խաղից հետո

«Ինտերի» և «Յուվենտուսի» ֆուտբոլիստները Ա Սերիայի վերջին տուրի հանդիպումից հետո տրիբունաների տակ գտնվող տարածքում բանավոր վիճաբանություն են ունեցել։

Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը՝ մանրամասնելով, որ հանդիպումից հետո հանդերձարանների միջև լարվածությունը մեծ է եղել։

«Ինտերի» ֆուտբոլիստները բարձր տրամադրություն են ուենցել մոտ մեկ տասնամյակի ընթացքում «Ալիանց» մարզադաշտում իրենց առաջին հաղթանակից հետո, մինչդեռ «բյանկոներիները» հիասթափված էին, որ չկարողացան բազմաթիվ հնարավորությունները վերածել դրական արդյունքի:

Հաղորդվում է, որ խաղացողները բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, սակայն ստյուարդները նրանց բաժանել են մինչ իրավիճակի էլ ավելի լարվելը։ Այսօր հայտարարություն կտարածվի, որտեղ կպարզաբանվի, թե արդյոք այս միջադեպի համար կարգապահական տույժեր կկիրառվեն։