Նա կատարյալ հարձակվող է. Պաու Տորես

«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը լրագրողների հետ կիսվել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղի մասին իր կարծիքով։

«Նա այն կատարյալ հարձակվողն է, որին ես հանդիպել եմ Եվրոպայի առաջնությունում, երբ մենք խաղում էինք Լեհաստանի հետ»,- ասել է Տորեսը Marca-ին տված հարցազրույցում:

Պաշտպանը նշել է, որ Լևանդովսկին Բենզեմայից տարբերվող է խաղում։

Նա տարբերվում է Բենզեմայից, այլ կերպ է խաղում: Նա իրական սպառնալիք է դարպասի համար։ Թվում է, թե նա ներգրավված չէ, բայց ներկա է խաղի յուրաքանչյուր գործողության»,- ասել է պաշտպանը։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Վիլյառեալը» կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Առաջին խաղը կկայանա չորեքշաբթի օրը՝ ապրիլի 6-ին։