Ռեալը ևս մեկ փոխարինող է գտել Կրոսի և Մոդրիչի համար

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ուժեղացնել կենտրոնական գիծը։

Ինչպես հայտնում է Defensa Central-ը, Արքայական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Սելտայի» կիսապաշտպան Բրայս Մենդեսին:

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա կիսապաշտպանը պետք է այլընտրանք լինի Լուկա Մոդրիչի կամ Տոնի Կրոսի համար, որոնք շուտով կարող են հեռանալ թիմից։ Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» իսկապես կարող է խնդիրներ ունենալ կիսապաշտպանության հետ, քանի որ Իսկոն և Դանի Սեբալյոսը պետք է հեռանան թիմից ամռանը։

Ներկայիս թիմի կազմում Մենդեսը անցկացրել է 29 հանդիպում, խփել 4 գնդակ և կատարել նույնքան գոլային փոխանցում