Էմերին խոստովանել է, թե անգլիական որ ակումբում կարող էր աշխատել

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտնել է, որ կարող էր գլխավորել «Նյուքասլը»: Մասնագետը նշել է, որ լրջորեն մտածում էր կարիերան շարունակելու նման տարբերակի մասին, սակայն հետագայում որոշեց մնալ Իսպանիայում։

«Նյուքասլի նախագիծը գրավիչ է, քանի որ այն ունի հիմք: Այստեղ ավելի հեշտ է թիմ կառուցել՝ ի տարբերություն «Արսենալի»:

«Արսենալում» նախ պետք էր ամեն ինչ քանդել, որպեսզի սկսես թիմ կառուցել զրոյից: «Նյուքասլը» չունի դա, և ինձ դուր եկավ նման ակումբում աշխատելու գաղափարը:

Պրեմիեր լիգան գրավիչ առաջնություն է բոլորի մարզիչների համար։ Այսպիսով, երբ «Նյուքասլը» զանգահարեց ինձ, ես շատ մտածեցի Անգլիա վերադառնալու հնարավորության մասին՝ սկսելով աշխատել լուրջ նախագծի վրա։ Ինձ համար դա հպարտության, բավարարվածության աղբյուր էր, և ես գնահատեցի դա: Բայց կարծում եմ, որ մենք պետք է լսենք առաջարկը, հետո քննարկենք այն»։

Ես մտածեցի այս առաջարկի մասին և խոսեցի [Վիլյառեալի նախագահ] Ֆերնանդո Ռոյգի հետ։ Բայց ես պետք է հաշվի առնեի նաև, որ «Վիլյառեալի» հետ խաղացել ենք Չեմպիոնների լիգայում մրցաշրջանի միջնամասում։ Ի վերջո, մեծ հարգանքով «Վիլյառեալի» և «Նյուքասլի» նկատմամբ որոշեցի մնալ այստեղ։ Ես երջանիկ եմ, և մենք կարևոր աշխատանք ենք կատարում»,- ասել է Էմերին։