Ես լիովին բացառում եմ հոգեբանական խնդրի գործոնը․Պիոլի

«Միլանի» Ստեֆանո Պիոլին ամփոփել է Ա Սերիայի 31-րդ տուրի «Բոլոնիայի» դեմ հանդիպումը.

Խաղն ավարտվել է 0:0 հաշվով։

«Այս խաղը վերլուծելը պարզ է. Չկարողացանք գտնել այդ փոքրիկ պահը, վերջին փոխանցումը, այն հարվածը, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Մնացածն արել ենք:

Մենք առանց գնդակի շատ լավ խաղացինք ուժեղ թիմի դեմ, բայց ոչ այնքան լավ՝ գնդակով։

Ես լիովին բացառում եմ հոգեբանական խնդրի գործոնը։ Թիմը ճիշտ կեցվածքով, խառնվածքով ու մտածելակերպով խաղաց և բավականին լավ խաղաց։

Այս պահին մենք շատ շանսեր ենք ստեղծում ու չենք օգտագործում, դա այդպես է, ապացուցված է վիճակագրությամբ։ Մենք խաղում ենք մեր սեփական ֆուտբոլը, բայց չենք օգտագործում հնարավորությունները»,- Sky Sport Italia-ին ասել է «Միլանի» գլխավոր մարզիչը։