Բենզեմա․ Մենք միասին 2 անգամ ավելի շատ գոլ կխփեինք

Մադրիդի «Ռեալi» հարձակվող Կարիմ Բենզեման ցանկանում է, որպեսզի Կիլիան Մբապեն տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Այո, ես հաճախ եմ սա ասում. Ես հաճույք եմ ստանում նրա հետ ազգային հավաքականում խաղալուց և կցանկանայի նրա հետ խաղալ ակումբային մակարդակում։

Կարծում եմ՝ երկու անգամ ավելի շատ գոլ կխփեինք միասին։ Կամ նույնիսկ եռակի!

Մբապեի հետ ես շատ լավ հասկանում եմ իմ դերը հավաքականում, քանի որ երկուսս էլ գիտենք, թե ինչ է անելու երկրորդը։ Օրինակ՝ մենք երկուսս էլ սիրում ենք ձախ շարժվել, բայց երբեք չենք լինի այնտեղ միաժամանակ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը L’Equipe-ին տված հարցազրույցում։