Կառլոս Ալկարասը պատմել է, թե ինչպես է արձագանքել Իսպանիայի թագավորի զանգին

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը, ով երեկ՝ ապրիլի 3-ին, հաղթեց Մայամիում (ԱՄՆ) կայացած մրցաշարում, պատմել է, թե ինչպես է արձագանքել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի զանգին։ Եզրափակիչ խաղում Ալկարասը 7։5, 6։4 հաշվով հաղթեց Նորվեգիայի ներկայացուցիչ Կասպեր Ռուդին։

«Ես սա չէի սպասում: Ես ավելի շատ էի նյարդայնանում, երբ խոսում էի նրա հետ (արքայի հետ), քան հանդիպման ժամանակ։ Երբեք չէի մտածի, որ նման բաներ կարող են պատահել իմ կյանքում»,- ասել է Ալկարասը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հաղթելով Ռուդին՝ իսպանացի 18-ամյա թենիսիստը բարձրացավ երկրորդ տեղը ATP-ի չեմպիոնական մրցավազքում: