Adidas-ը կարող է օգնել Ռեալին, որպեսզի վերջինս գնի Հոլանդին

Մադրիդի «Ռեալի»՝ Դորտմունդի «Բորուսիայից» Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու հարցում, կարող է օգնել սպորտային հագուստի Adidas ապրանքանիշը:

Bild-ը – Marca-ի միջոցով պնդում է, որ Հոլանդը վերջերս հանդիպում է անցկացրել Adidas-ի հետ, Nike-ի հետ համագործակցության ավարտից հետո հովանավորչական գործարքի շուրջ, և նման քայլը կարող է օգնել Մադրիդի «Ռեալին» նորվեգացու հետ պայմանագիր կնքել:

Adidas-ն արդեն հանդես է գալիս որպես Մադրիդի «Ռեալի» հանդերձանք արտադրող և գործարքներ ունի Արքայական ակումբում հանդես եկող մի քանի ֆուտբոլիստների հետ: Ըստ աղբյուրի, Հոլանդի և Adidas-ի հանդիպմանը ներկա է եղել նաև «բլանկոսների» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում 20 խաղում դարձել է 23 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Հոլանդը ճակատագիրը կապում նաև «Բարսելոնայի», ՊՍԺ-ի, «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» հետ: