Մեսսին առաջվանը չէ. ԱԱ-ում նա կարող է լինել պահեստային. Լեհաստանի հավաքականի նախկին մարզիչ

Լեհաստանի ֆուտբոլի հավաքականինախկին մարզիչ Անտոնի Պիեխնիչեկին չի անհանգստացնում լեհերի առաջիկա հանդիպումը Լիոնել Մեսսիի հետ Աշխարհի առաջնությունում։

«Եկեք անկեղծ լինենք. Մեսսին նույնը չէ, ինչ մի քանի տարի առաջ: Հայտնի չէ, թե նա ինչ դեր կունենա 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականի կազմում, հնարավոր է, որ նրան նստեցնեն պահեստայինների նստարանին՝ հաշվի առնելով նրա ներկայիս մակարդակը։ Նա կարող է խաղալ Զլատան Իբրահիմովիչի դերը, որին վերջին 15-20 րոպեներին են մտցնում Շվեդիայի հավաքականի հանդիպումներում։ Բայց, այնուամենայնիվ, հնարավոր է, որ նա մեծ մրցաշար անցկացնի։ Անակնկալների համար միշտ տեղ կա»,- Պիեխնիչեկի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Արգենտինայից և Լեհաստանից բացի C խմբում կխաղան Սաուդյան Արաբիայի և Մեքսիկայի հավաքականները։