«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, իր կարծիքով, արժանի դրական գնահատականներ չի ստանում կատարած աշխատանքի համար։
Ա Սերիայի արտագնա խաղում «Ռոման» նվազագույն հաշվով հաղթել է «Սամպդորիային»։
«Եթե այստեղ մեկ այլ մարզիչ լիներ, մարդիկ կխոսեին մեր գոլի մասին որպես ֆանտաստիկ բանի մասին, բայց դա իմ մասին չի ասվի», ասել է պորտուգալացին։
«Հռոմի մշակույթն այն է, որ եթե դու հաղթում ես դերբիում, ապա գնում ես դրախտ, եթե պարտվում ես, դա կատարյալ աղետ է: Բայց մեզ հաջողվեց պահպանել ճիշտ կեցվածքը և հաղթել այսօրվա խաղում։ Մենք վերահսկում էինք իրավիճակը և կարող էինք ժամանակից շուտ ավարտել հանդիպումը՝ խփելով երկրորդ գոլը», Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: