Չավի. Նրա խաղին հետևելը պարզապես հաճույք է

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հիացած է Պեդրիով, որը հաղթական գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի առանցքային` «Սևիլիայի» դեմ խաղում։

Կիսապաշտպանի գոլը, որը խփվեց 72-րդ րոպեին, միակն էր խաղում։

«Պեդրին հիանալի խաղացող է։ Նա անհավանական գոլ խփեց. Նրա խաղին հետևելը պարզապես հաճույք է, իսկ նա ընդամենը 19 տարեկան է։ Ես Պեդրիին հորդորում եմ ավելի հաճախ հարվածել, բայց նա բնածին փոպանցումներ կատարող է, ուղղված դեպի կտրող փոխանցումները։ Այսօր նա հարվածեց և հիանալի գոլ խփեց: Նա արդեն մեր առաջատարն է Պիկեի, Ալբայի, Ալվեշի և Տեր Շտեգենի հետ միասին»,- ասել է Չավին հետխաղյա հարցազրույցում:

«Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում «Բարսելոնան» բարձրացավ աղյուսակի երկրորդ հորիզոնական՝ մրցակցի համեմատ մեկ խաղ պակաս ունենալով: