Մադրիդի «Ռեալը» միացել է «Այաքսի» վինգեր Անտոնիի համար պայքարին, հայտնում է Calciomercato-ն: Հաղորդագրության համաձայն՝ Անտոնին ամառային տրանսֆերային պատուհանում լինելու է լուրջ մրցակցության կենտրոնում։ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված են 22-ամյա բրազիլացու ծառայություններով:
Անտոնին զգալի առաջընթաց է գրանցել 2020 թվականի հուլիսին «Սան Պաուլոյից» «Այաքսին» միանալուց հետո: Բրազիլացի ֆուտբոլիստը հաջողությամբ փոխարինեց Հակիմ Զիեշին՝ հաստատվելով որպես ակումբի առանցքային խաղացող:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը Նիդերլանդների բարձրագույն դիվիզիոնում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։