Ռեալի համար նույնպես հեշտ չի լինելու. Պեդրի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) կիսվել է տպավորություններով.

«Սևիլիան» շատ լավ թիմ է, դժվար հանդիպում էր, բայց մենք կարողացանք հաղթել։

Մեր թիմում բոլորն են առաջատար, ոչ միայն ես: Մենք թիմենք: Միասին ենք առաջ շարժվում և շատ գոհ ենք այս հաղթանակից։

Հիմա ավելի լավ ենք ճնշում, ավելի սառնարյուն ենք գործում, իսկ նորեկները մեզ լրջորեն ուժեղացրել են։

Ինչ վերաբերում է Լա Լիգայում հաղթելու մեր հնարավորություններին, հասկանում ենք, որ դժվար է լինելու, բայց մենք «Բարսելոնան» ենք և պետք է պայքարենք առաջին տեղի համար։ «Ռեալի» համար էլ հեշտ չի լինելու», Պեդրիի խոսքերն է փոխնացում Marca-ն: