Կանեմ ամեն ինչ, որպեսզի Քեյնը մնա Տոտենհեմում․ Կոնտե

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել է պատմել, թե ինչպես են գործերն ընթանում թիմի հարձակվող Հարի Քեյնի հետ։

«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Քեյնը մնա մեր թիմի շարքերում։ Նա իր գործի վարպետն է, ուստի իմ խնդիրն է նրան մեզ մոտ պահել։

Հարիի հետ մենք լավ հարաբերություններ ունենք»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այս մրցաշրջանում թիմի կազմում Հարի Քեյնը մասնակցել է 28 հանդիպման, խփել է 12 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։ Հարձակվողի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: