Բորուսիան 5 թեկնածու ունի՝ որպես Հոլանդին փոխարինող

«Բորուսիան» առանց գոլահարի չի մնա, եթե Էրլինգ Հոլանդը հեռանա գերմանական թիմից։ Ակումբն արդեն պատրաստ է նման սցենարի։

Դորտմունդի «Բորուսիան» դիտարկում է «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլերի և Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկի թեկնածությունը, հայտնում է Bild-ը։

Ավելի ոչ ակնհայտ թեկնածուներ են «Շտուտգարտի» ռմբարկու Կալաջիչը և Չեխիայի հավաքականի ևս մեկ հարձակվող Ադամ Հլոժեկը: Բացի այդ, «մեղուները» հետաքրքրված են նաև «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի ծառայություններով։

Թիմը չի կորցրել հույսը նաև հոլանդացի ֆուտբոլիստ Մալենի առաջընթացի հետ կապված, ով այս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում: