Էվրան ասել է՝ ինչու է Սենեգալի փոխարեն ընտրել Ֆրանսիայի հավաքականը

«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան պատմել է, թե ինչու է որոշել խաղալ Ֆրանսիայի հավաքականում։

«Ես միշտ խորհուրդ եմ տալիս ֆուտբոլիստներին ուշադիր լինել ազգային հավաքականն ընտրելու հարցում: Ես ծնվել եմ Սենեգալում։ Ես կարող էի խաղալ Սենեգալի կամ Ֆրանսիայի հավաքականում, քննարկել եմ դա ծնողներիս հետ:

Ես մեծացել եմ Ֆրանսիայում, ֆրանսիական հավաքականում խաղալու իմ որոշումը բնական էր, քանի որ մտածում էի լավագույն խաղացողների հետ խաղալու մասին։

Բայց կա քաղաքականություն։ Երբ հաղթում ես Ֆրանսիայի հավաքականի հետ, դառնում ես ամբողջապես ֆրանսիացի ֆուտբոլիստ, բայց երբ պարտվում ես, հիշեցնում են քո աֆրիկյան ծագման մասին։ Որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել նմանատիպ իրավիճակը»,- ​​մեջբերում է Էվրային Allnigeriasoccer-ը։