Ես և Պերեսը շարունակում ենք առաջ տանել Սուպերլիգայի նախագիծը․ Լապորտա

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Եվրոպայի Սուպերլիգայի նպատակների մասին.

«Մենք շարունակում ենք առաջ տանել նախագիծը Ֆլորենտինո Պերեսի հետ միասին, ում հետ հաճախ եմ շփվում։ Սա եվրոպական ֆուտբոլը փրկելու ճանապարհն է։ Ակնհայտ է, որ մենք պետք է նախագիծը տեղավորենք եվրոպական ֆուտբոլի շրջանակում՝ առանց ազգային լիգաները քանդելու։ Դրանք մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն։

Մենք չենք կարող թույլ տալ, որ եվրոպական ֆուտբոլը հայտնվի Եվրամիությունից դուրս գտնվող պետությունների ձեռքում։ Հասկանալի է, որ ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» փող տպելու մեքենա ունեն, և մենք պայքարում ենք դրա դեմ։

Մեզ աջակցում են ոչ միայն երեք ակումբները, այլև նրանք, որոնք լռում են»,- ասել է Լապորտան TVE-ին։