Մբապեն այն ծառն է, որից այն կողմ անտառը չի երևում․ Պետիտ

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուել Պետիտը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին համեմատել է Թիերի Անրիի հետ։

«Նա ինձ շատ է հիշեցնում Անրիին: Անկեղծ ասած, նա ամեն շաբաթ զարմացնում է ինձ։ Մրցաշրջանի սկզբում նա հաճախ քննադատվում էր սեփական երկրպագուների կողմից։

Նա լռեց ու միայն ասաց, որ ցույց կտա իր հնարավորությունները։ Նա իր խոսքերն ապացուցում է գործով, ՊՍԺ-ի հանդերձարանի 90%-ը հետևում է նրան։

Նա այն ծառն է, որից այն կողմ անտառը չի երևում»,- մեջբերում է Պետիտին TalkSport-ը։