Վերները կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

Գերմանիայի հավաքականի և «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները գրավել է Իտալիայի Ա Սերիայի թոփ ակումբների հետաքրքրությունը, հայտնում է Sport Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերն» ու «Միլանը» հետաքրքրված են գերմանացի հարձակվողին առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելով:

Նշվում է, որ երկու ակումբներն էլ պատրաստ են խաղացողի համար վճարել մոտ 35-40 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ «Չելսին» Վերներին ձեռք է բերել 2020 թվականին «ՌԲ Լայպցիգից»՝ 60 մլն եվրոյի դիմաց։

Գերմանացին այս մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: