🎥 Ռոնալդուի գոլը ճանաչվել է ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն գոլ

Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հայտնել է՝ որ գոլն է ճանաչվել լավագույնը մարտ ամսվա լավագույն գոլ անվանակարգում։

Դա «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլն է՝ «Տոտենհեմի» հետ խաղում (նրա երեք գոլերից առաջինը):

Հանդիպումը կայացել է մարտի 12-ին և ավարտվել «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Պորտուգալացին առաջին գոլը խփեց հեռահար հարվածով։

Ռոնալդուն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ արժանացել է Budweiser Goal of the Month մրցանակին: