Կլոպ. Հիանալի նորություն ֆուտբոլի և ֆուտբոլիստների համար

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է հաջորդ մրցաշրջանից Անգլիայի Պրեմիեր լիգայում հինգ փոխարինման օրենք մտցնելու մասին։

«Հրաշալի նորություն ֆուտբոլի համար, հիանալի նորություն խաղացողների համար: Մենք բոլորս խոսել ենք այդ մասին, այն մասին, որ հանդիպումները քիչ չեն և ֆուտոբլիստներին ժամանակ է հարակվոր վերականգնվելու ահամր։

Մեր գիտելիքների շնորհիվ մենք փորձում ենք օգնել խաղացողներին որքան կարող ենք, բայց ինտենսիվությունը խաղերում շատ բարձր է։ Դա իր հետ մեծ հոգնածություն է բերում ու հաճախ շատ թիմեր կորցնում են իրենց կազմի կարևոր խաղացողներին»,- Կլոպին է մեջբերում BBC-ն։

Երեկ՝ մարտի 31-ին, կայացել է Պրեմիեր լիգայի ակումբների հանդիպումը։ Ելնելով դրա արդյունքներից՝ հաջորդ մրցաշրջանից ակումբներին թույլատրվում է կատարել հինգ փոխարինում, որոնցից երեքը կարող են կատարվել հանդիպման ընթացքում, իսկ լրացուցիչ փոխարինումներ՝ ընդմիջմանը։