Ըմբշամարտի ԵԱ. Ամոյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին

Բուդապեշտում ընթացքի մեջ է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը գերլարված պայքարում 6:5 հաշվով հաղթեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Մինչ այս Ամոյանը 5:1 հաշվով հաղթել էր սլովակ Դենիս Հորվատին, իսկ դրանից առաջ, 2 րոպեից էլ քիչ ժամանակ օգտագործելով, 9:0 հաշվով հաղթանակի էր հասել մեկնարկային գոտեմարտում լիտվացի Մանտաս Սինկեվիչիուսի նկատմամբ::

Կիսաեզրափակչում Ամոյանը կմրցի շվեդ Ալբին Օլոֆսոնի հետ :