AS. Ինտեր Մայամին առաջարկ կանի Մեսսիին

«Ինտեր Մայամին» ցանկանում է այս ամառ ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:

Ինչպես հայտնում է As-ը, ակումբը, որը պատկանում է անգլիացի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին, մոտակա ամիսներին լուրջ առաջարկ կանի արգենտինացուն։ Սակայն ամերիկյան ակումբում տեղյակ են, որ Մեսսիին համոզելը հեշտ չի լինի։

Եթե ​​Լեոն, այնուամենայնիվ, համաձայնի փոխել ակումբը, ապա ՊՍԺ-ն կփորձի պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, և նոր գործարքի շուրջ բանակցություններն առայժմ անհաջող են:

Հաղորդվում է, որ արգենտինացու հեռանալը ՊՍԺ-ից ընդհանրապես բացառված չէ: