6-7 անգամ նայել եմ ինքնագոլի դրվագն ու բացատրություն չունեմ․ Իսպանիայի հավաքականի դարպասապահ

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունաի Սիմոնը խոսել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Խորվաթիայի դեմ խաղի ինքնագոլի մասին։ Սիմոնն իր տուգանային հրապարակում չկարողացավ ընդունել Պեդրիի փոխանցումն ու գնդակը դանդաղորեն հայտնվեց դարպասի անկյունում։

«6-7 անգամ նայել եմ այդ դրվագը, բայց բացատրություն չունեմ։ Սխալ թույլ տվեցի գնդակի հետ աշխատելիս։ Մարդիկ հարցնում էին՝ գուցե աչքերիս ա՞րև է ընկել, բայց դա այդպես չէ, ես գնդակն ընդունելու մեծ տարածություն ունեի, բայց ոտքս օդում մնաց։ Նույնիսկ պատկերացնել չեմ կարող, թե քանի անգամ եմ նման իրավիճակներում գնդակ ընդունել, բայց երբ ոտքս չնստեց գնդակին, մի քանի րոպե տանջվում էի, թե ինչպես կարող ենք պարտվել, չնայած Խորվաթիան նույնիսկ ոչինչ չէր արել։

Դրանից հետո ասացի, որ թիմակիցներիս հանդեպ անարդար կլինի, եթե արդյունքում ես թևաթափ լինեմ։ Թիմակիցներիս, բոլոր երկրպագուների ու մեր ընդհանուր նպատակի հանդեպ հարգանքից ելնելով՝ պիտի շարունակենք իրականացնել մարզչի պահանջները։ Հնարավորինս շուտ պիտի մոռանանք ամեն ինչի մասին։ Տխրության մի-երկու րոպեից հետո նորից 100%-ով խաղի մեջ ես։ Արդյունքում մեզ հաջողվեց հաղթանակ տանել»,- Սիմոնի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։

Լրացուցիչ ժամանակում իսպանացիները 5-3 հաշվով հաղթեցին ու դուրս եկան 1/4։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: