Ես գիտեմ իմ արժեքը. Լևանդովսկի

Մյունխենի «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ կկարողանա պահպանել մարզավիճակը ևս մի քանի տարի:

«Ինձ համար ամեն տարի ավելի լավն է, քան նախորդը։ 33 տարեկանում ես գուցե հասել եմ գագաթնակետին, բայց դա կարող է ևս մի քանի տարի պահանջել:

Դիետայի և մարզումների ռեժիմի փոփոխությունը, որին ես ու կինս ձեռնամուխ եղանք, այժմ տալիս է իր պտուղները: Ես մրցանակը ստացել եմ համբերության համար, հիմա պարզապես աշխատանքիս արդյունքն եմ քաղում։ Հուսով եմ, որ սա կտևի որքան հնարավոր է երկար:

Կվիրավորվե՞ք, եթե «Բավարիան» ձեռք բերի մեկ այլ բարձրակարգ հարձակվողի: Օրինակ՝ Էրլինգ Հոլանդին։

-Ինձ այս հարցը չի մտահոգում։ Ես գիտեմ իմ արժեքը և միշտ կարծում եմ, որ պետք է խաղա նա, ով ավելի լավն է»,- ասել է «Բավարիայի» հարձակվողը FC Style Magazine-ին տված հարցազրույցում։